22.02.2016|
15:33
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցում անցկացվել է Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված «Ձոն մայրենիին» խորագրով միջոցառում, որով, ըստ էության, նաև ամփոփվել է «Մայրենին սրբորեն պահպանող մայրերի» ամենամյա մրցույթը: